«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

«Ալեքս տեքստիլը» շուրջ 350 աշխատատեղ կստեղծի․նախարարն այցելել է նոր բացվող արտադրամաս

«Ալեքս տեքստիլը» շուրջ 350 աշխատատեղ կստեղծի․նախարարն այցելել է նոր բացվող արտադրամաս
10.02.2017 | 16:17

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր այցելել է «Ալեքս տեքստիլի» նոր բացվող արտադրամաս։

Նախարարը շրջայց է կատարել արտադրամասում՝ մանրամասն ծանոթանալով արտադրական գործընթացներին՝ կտորի մշակմանը, կարմանը, դետալների ավելացմանը, կտորի տպագրությանը և այլն։


Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, Սուրեն Կարայանը նշել է․ «Նախօրեին մենք ներկայացրել էինք 2017 թվականին իրականացվող ներդրումների կառուցվածքը, որոնց ցանկում էր նաև թեթև արդյունաբերության ոլորտը։ Նոր բացվող արտադրամասը հենց այդ ցանկից է»։


Նախարարի խոսքով՝ նման այցեր կլինեն են բոլոր այն ընկերություններ, որոնք սկսում կան ընդլայնում են իրենց գործունեությունը և ընդգրկված են նախարարության կողմից ներկայացված ցանկում։ Բոլոր ներդրումային ծրագրերի համար կիրականացվի մշտադիտարկում՝ ծանոթանալու ընթացքին, իրազեկվելու խնդիրներին՝ դրանց լուծում տալու նպատակով, ինչպես նաև քննարկելու, թե պետության աջակցության գործիքակազմից նախարարությունն ընկերություններին էլ ինչ օժանդակություն կարող է տրամադրել։


Ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանը նշել է, որ մտադիր են շուրջ 350 աշխատատեղ ստեղծել։ Մինչ պաշտոնական բացումը փորձնական արտադրությունն է մեկնարկել, ունեն տարբեր պատվերներ, օրինակ՝ ռուսական «Մանկական աշխարհ» ցանցի կողմից

Դիտվել է՝ 3835

Մեկնաբանություններ