Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
10.03.2017 | 00:01

Սիրեցե՛ք արդարությունը, երկրի՛ դատավորներ։ Բարի՛ խորհեցեք Տիրոջ մասին և պարզ սրտով փնտրեցեք նրան։ Աստված պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, և պիտի երևա նրանց, ովքեր թերահավատ չեն նրա նկատմամբ։ Արդարև, անիրավ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց, իսկ իր զորությունը փորձելու համար Աստված հանդիմանում է անզգամներին։ Իմաստությունը չի մտնի չարանենգ անձի մեջ և ոչ էլ կբնակվի այն մարմնի մեջ, որ մեղք է գործում։


Իմաստություն Սողոմոնի 1.1-4

Դիտվել է՝ 1624

Մեկնաբանություններ