Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Արգամիչը վիրավոր է. Արգամիչը բողոք ունի

Արգամիչը վիրավոր է. Արգամիչը բողոք ունի
24.11.2017 | 05:14

Թե ինչու մեկ էլ ու այս ձմեռնամուտին «հանգած վտակ», քաղաքական գնացքից դուրս «թռած» Հովիկ Արգամիչը, որ վերջին շրջանում իրեն տվել է հայոց, առավել ստույգ` Ղարաբաղի սարերին, նորից սկսեց կարկաչել սևակյան հանգերով, խիստ անհասկանալի մնաց:


Բայց դա` առաջին հայացքից: Վերջին օրերի ուխտավոր նրա կերպը միանգամից տեղափոխվեց «գիդի» կերպի մեջ, որ ոչ թե Ղարաբաղի եկեղեցիներ էր ուղեկցում, այլ ցուցանում էր նրա վատ պաշտպանված ենթագիտակցարանը (այո, Արգամիչի «վատ» շրջապատը նախ «դավում» է նրան, ապա ստիպում վտակվել, գետակվել, գիդվել-փշուրվել` այդ ամենի տակից դուրս գալու համար):


Այս անգամ` սևակաբար, ինչը ցուցանում է մեկ բան. Արգամիչը վիրավոր է: Արգամիչը բողոք ունի, որ այդ պահին հնչում է սևակյան «շուրթերով» (ընդդեմ Նիկոլի, բայց` ոչ միայն), և «բազմաշերտանի» նրա ասույթում այնքա՜ն չասված խոսքեր կան, այնքան չհնչած մտքեր, որ Արգամիչը (Նարեկացու նմա՞ն) Մոնումենտի բոլոր անտառները կտրի-մագաղաթ դարձնի, ծառերն էլ` գրիչ, անհնար կլինի «զետեղվել» դրանցում:
Բարի խորհուրդ Արգամիչին՝ շարունակեք լռել, այնքան լա՜վ եք «նայվում» այդպես: Իսկ եթե խոսեք, իրերն ու անձերը կոչեք իրենց անուններով:
Էդպես ազնիվ է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ