Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Պոլսո Հայոց պատրիարքարանում հանդիպել են հայ, հույն, ասորի համայնքների հոգևոր առաջնորդները

Պոլսո Հայոց պատրիարքարանում հանդիպել են հայ, հույն, ասորի համայնքների հոգևոր առաջնորդները
11.01.2018 | 08:55

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանն ընդունել է Թուրքիայի հույների հոգևոր առաջնորդ, Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ին, ասորական ուղղափառ եկեղեցու փոխպատրիարք Ֆիլուքսինոս Յուսուֆ Չեթինին, Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանին ու այլ բարձրաստիճան հոգևորականների, հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:

Հոգևոր առաջնորդները Սուրբծննդյան տոներից հետո հատուկ տոնական այցով շնորհավորել են Թուրքիայի հայ համայնքին: Հանդիպման ժամանակ քննարկվել են Թուրքիայի փոքրամասնությունների խնդիրներն ու հայկական, հունական, ասորական համայնքների փոխհարաբերություններն ու փոխգործակցության հեռանկարները:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:

Դիտվել է՝ 1872

Մեկնաբանություններ