ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

«Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանին

«Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանին
25.02.2018 | 13:51

«Ծառուկյան» խմբակցության նիստում Ծառուկյանը լսել է բոլորին, արդյունքում՝ որոշում է կայացվել Ազգային ժողովում կայանալիք Հայաստանի չորրորդ նախագահի ընտրությունների ժամանակ կողմ քվեարկել ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանին` ասել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը: Նրա խոսքով՝ նման որոշում է կայացվել, քանի որ Արմեն Սարգսյանի մոտեցումներն ու տեսլականը համապատասխանում են «Ծառուկյան» դաշինքի մոտեցումներին:


Նիստի ժամանակ Գագիկ Ծառուկյանը ասել է. «Իհարկե, ճանաչում եմ Արմեն Սարգսյանին, նրա մոտեցումը, նրա տեսակետը, նրա պատրաստակամությունը: <...> Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք իրեն հրավիրել են` իմանալով իր գրագիտությունը, իր պատրաստակամությունը, որ նա օգտակար լինի, և եղել է մեր Հայաստանի Հանրապետության վարչապետը: Բոլորն էլ լսել են, նա բացի պատգամավորներից, քաղաքական կառույցներից, հասարակական, տնտեսական, կրթական, գիտական՝ բոլորի հետ հանդիպել է և բոլորին էլ ներկայացնելով, որ ինքը պետք է արտագաղթը դադարեցնի, ներգաղթ սկսի, վստահություն լինի, և մեծ ներդրումներ բերի, որը դա մարդու անձի շուրջ պետք է ձևավորվի: ՈՒ այսօր այն է ասում, ինչ որ դա մենք բոլորս միասին՝ մեր ասածն է, մեր ցանկությունն է, մեր նպատակն է, որ, այո, արտագաղթը դադարեցվի, ներգաղթ լինի, մարդիկ հետ վերադառնան և կարողանան, վստահություն լինի, որ ներդրումներ լինեն»:

«Իր տեսակետն ու մոտեցումը սա է, որը մենք երկրի համար, ասենք թե, ցանկացող, կամեցող մարդիկ ենք, ուրեմն՝ կողմնակից ենք»,- ասել է Գագիկ Ծառուկյանը՝ շարունակելով. «Այնպես որ, ես նույնպես ձեր հետ համաձայն եմ, ոնց որ ես եմ մտածում՝ դուք եք մտածում, ինքը որևիցե կուսակցության անդամ չի, միայն ու միայն մնում է, որ նա իր էդ ստեղծած անունն ու հեղինակությունը, որ մինչև այսօր դա ունի, պահի և պահպանի, կրկնապատկի և եռապատկի»:

Դիտվել է՝ 1825

Մեկնաբանություններ