Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Շարմազանովը՝ «Ելք»-ի ակցիայի մասին

Շարմազանովը՝ «Ելք»-ի ակցիայի մասին
12.04.2018 | 11:52

Յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր քաղաքական կուսակցության ներկայացուցչի իրավունքն է օրենքով սահմանված կարգով ներկայացնել իր կարծիքը` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ելքի բողոքի ակցիային՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: «Բոլոր այն ակցիաները, որոնք տեղի են ունենում օրենքի շրջանակներում, նորմալ եմ վերաբերվում՝ անկախ նրանից՝ դրա հետ համամիտ ենք, թե չէ, բոլոր այն ակցիաները, որոնք կհակասեն ՀՀ Սահմանադրությանը, բնականաբար, չենք ողջունում», - ասաց նա:


Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ երբ «Քաղաքացիական պայմանագիրը» կունենա մեծամասնություն, խնդիր չկա, թող իրենք ներկայացնեն վարչապետի թեկնածու:
««Քաղաքացիական պայմանագիրը» թող գնա «Ելք»-ի իր գործընկերներին համոզի: ՔՊ-ն այսօր փոքրամասնություն է հենց իր ֆրակցիայում, այսօր առնվազն 5 պատգամավոր «Ելք»-ից Աժ-ում էին, թող բարի լինեին, համոզեին իրենց ֆրակցիայի գործընկերներին, նոր գան խոսեն ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից կամ «Ծառուկյան» դաշինքից», - ասաց նա: Նա հիշեցրեց՝ վարչապետի առաջադրման ու որոշելու իրավունքը տրված է ՀՀԿ-ին: «Մենք իրավունք չունենք խախտել Սահմանադրությունը», - ասաց ՀՀԿ խոսնակը:


Հարցին, թե ինչ պիտի լիներ, որ «Ելքի» պատգամավորների ակցիան ստացվեր, որն, իր իսկ խոսքով, չէր ստացվել, Շարմազանովը պատասխանեց. «Մենք սադրանքների չենք տրվում, մենք շատ հանգիստ, լուրջ իրականացնում ենք մեր աշխատանքը, եթե որևէ մեկի մտքով անցնում է, որ իշխանությունը պիտի տրվի սադրանքներին, մեր նյարդերը տեղի են տալու, պետք է հասկանան, որ մենք ունենք այնքան քաղաքական հասունություն, այնքան ենք սիրում մեր երկիրը, որ սադրանքների չենք գնալու, մեզ պետք է ժողովրդավարական Հայաստան, ոչ թե ցնցումներ»:

Դիտվել է՝ 1555

Մեկնաբանություններ