Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Դավիթ Տոնոյանը այցելել է հոսպիտալ

Դավիթ Տոնոյանը այցելել է հոսպիտալ
17.05.2018 | 11:52

ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է կենտրոնական հոսպիտալ, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նախարարն առաջին հերթին հանդիպել է մայիսի 13-14 ի գիշերը Արցախում վիրավորված Շամխալ Սեյրանի Պետրոսյանին, ով արդեն ունի հստակ գիտակցություն։

Դավիթ Տոնոյանը զրուցել է վիրավոր Շամխալ Պետրոսյանի հետ, որ ուզում էր շուտ ապաքինվել և վերադառնալ ծառայության։ Նա ասել է, որ իր կյանքը նախ փրկել է իր զինակից, ՀՀ ՊՆ հատուկ դասընթացներ անցած զինվոր, սանհրահանգիչը` օգտագործելով «Armenian wounded heroes fund» հիմնադրամի տրամադրած առաջին բուժօգնության փաթեթները։ Դավիթ Տոնոյանը առողջություն է մաղթել վիրավորներին, մասնագիտական հարցեր քննարկել վարչության պետ Գ.Հովհաննիսյանի և բժիշկների հետ:

Դիտվել է՝ 3616

Մեկնաբանություններ