Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Գյուղնախարարը պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտային հարցեր

Գյուղնախարարը պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտային հարցեր
06.06.2018 | 12:03

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի պահածոյագործների և հյութ արտադրողների միության նախագահ Երվանդ Թարվերդյանը, «Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Սանդրո Աբովյանը, շուրջ 30 պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերություններ, այլ պատասխանատուներ։

Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարարն իր խոսքում նշել է, որ հանդիպման հիմնական նպատակը պտուղ-բանջարեղենի մթերումների նախափուլին ընդառաջ ընթացիկ հարցերի քննարկումն է և վերամշակողների կողմից առաջարկների ներկայացումը, մթերումների գործընթացի կազմակերպմանն ու արտահանումների խթանմանն աջակցելը։

Վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները դրական են գնահատել նախորդ տարի մեկնարկած ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը՝ միաժամանակ առաջ քաշելով ընթացակարգերի պարզեցման հարցը։

Հանդիպման մասնակիցները շեշտադրել են հարկային օրենսդրության հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես հումքի մթերման ընթացքում փաստաթղթավորման պահանջների վերաբերյալ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հորդորել է վերամշակողներին գրավոր առաջարկ ներկայացնել նախարարություն՝ հստակ հիմնավորումներով, որը կքննարկվի շահագրգիռ գերատեսչությունների՝ Ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի հետ, և անհրաժեշտության դեպքում կհրավիրվի առանձին հանդիպում բոլոր կողմերի մասնակցությամբ։

Բարձրացվել են նաև բանջարեղենի տեղական սորտերի սերմերի արտադրության ծավալների ավելացման, հավասար մրցակցային դաշտի ապահովման, ինչպես նաև վարկավորման ընթացքում առաջացող մի շարք հարցեր։ Առաջարկ է հնչել նաև գյուղատնտեսական պորտալ ստեղծելու մասին, որը տեղեկատվության օպերատիվ փոխանակման հարթակ կհանդիսանա ֆերմերների և վերամշակողների համար՝ նպաստելով բերքի իրացման գործընթացի առավել արդյունավետ և թիրախային կազմակերպմանը։

Դիտվել է՝ 4910

Մեկնաբանություններ