Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Փաշինյանն ընտրություններին պետք է մասնակցի առանց «Ելք» դաշինքի. քաղտեխնոլոգ

Փաշինյանն ընտրություններին պետք է մասնակցի առանց «Ելք» դաշինքի. քաղտեխնոլոգ
23.07.2018 | 18:19

Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, որ «Ելքն» այլևս չի կարող ընտրությունների մասնակցել միասնական, և ընտրությունների կգնան առանձին-առանձին:


Նա նաև ասաց, որ ընտրություններին առանձին-առանձին մասնակցելը Երևանի ավագանու ընտրություններին չի վերաբերում: «Ավագանու ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքը կարող է միասնական մասնակցել, բայց հետո դժվար կլինի բացատրել, թե ինչու ավագանու ընտրություններին գնացին միասին, իսկ ԱԺ ընտրություններին՝ առանձին»,- նշեց բանախոսը:
Քոչարյանն ասաց նաև, որ Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանն ընդգծված արևմտամետներ են և դրանից չեն հրաժարվելու երբեք: «ՈՒ ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կգնա ռուսներին ավելորդ անգամ կարմիր քարտ ցույց տալու ուղղությամբ, որովհետև, եթե Փաշինյանն ընտրությունների գնա նախընտրական «Ելք» դաշինքով, դրանով փաստացի կֆիքսի, որ ընտրությունների գնում են ընդգծված արևմտամետներով»,- մանրամասնեց նա:


Դիտարկմանը, թե ի՞նչ հնարավորություններ ունեն «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունն» առանց Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի, քաղաքագետը պատասխանեց. «Գուցե այնքան շանսեր չունեն, ինչքան ՔՊ-ն, բայց ձեր նշած երեք ուժերը շատ ավելի մեծ շանս ունեն, քան մնացած 70 և ավելի կուսակցությունները»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4554

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ