Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
31.07.2018 | 00:06

Սրա համար է, որ Տերը համբերատար է նրանց նկատմամբ և նրանց վրա հեղում է իր ողորմությունը։ Նա տեսավ և իմացավ նրանց կործանումը, որ դաժան էր։ Սրա համար էլ բազմապատկեց իր ներողամտությունը։ Մարդու ողորմությունն իր մերձավորի վրա է, իսկ Տիրոջ ողորմությունը` բովանդակ մարմնավորի։ Տերը հանդիմանում, խրատում և ուսուցանում է և, իբրև հովիվ, նրան իր հոտն է վերադարձնում։ Ողորմում է նրանց, ովքեր ընդունում են խրատը և շտապում են լսել նրա վճիռները։


Սիրաքի իմաստություն 18. 9-14

Դիտվել է՝ 5467

Մեկնաբանություններ