Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
04.12.2018 | 00:07

Մրջյունի մո՛տ գնա, ո՛վ ծույլ, նախանձի՛ր նրա գործերին և իմաստու՛ն եղիր նրանից ավելի. քանզի նա ո՛չ հողագործ է, ո՛չ վերակացու և ո՛չ էլ գլխին տեր ունի, բայց ամռանը նա պատրաստում է իր ուտելիքը և հնձի ժամանակ ամբարում է իր առատ պաշարը։ Կամ մեղվի մո՛տ գնա, տե՛ս, թե ինչպե՜ս գործունյա է նա և թե ինչպիսի ջանասիրությամբ է գործում, որի վաստակը մատուցում են թագավորներին և տնանկներին` բժշկության համար։ Թեպետ թույլ է ուժով, բայց սիրելի է ու մեծարելի բոլորի համար, որովհետև ինքը հարգեց իմաստությունը և արժանի եղավ հարգանքի։


Առակներ 6. 6-9

Դիտվել է՝ 1976

Մեկնաբանություններ