Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
14.05.2019 | 00:07

Երկու բան եմ խնդրում քեզանից. մինչև մեռնելս ինձ չզրկես քո շնորհներից։ Զուր և սուտ խոսքը հեռու՛ վանիր ինձանից։ Հարստություն և աղքատություն մի՛ տուր ինձ, այլ ինձ համար կշռիր արժանին, որ բավական է։ Չլինի թե հարստանամ և ուրանամ քեզ ու ասեմ. «Ո՞վ է ինձ տեսնում», կամ աղքատանամ ու բան գողանամ և երդում ուտեմ իմ Աստծու անունով։


Առակներ 30. 7-9

Դիտվել է՝ 2120

Մեկնաբանություններ