Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Մաս­նատ­վում են

Մաս­նատ­վում են
13.09.2019 | 00:36
«Իմ քայ­լում» ի­րա­վի­ճա­կը նա­խան­ձե­լի չէ։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, ա­ռա­ջի­կա­յում ման­դատ վայր դնող­նե­րի շար­քե­րը հա­մալր­վե­լու են, սա­կայն շատ հնա­րա­վոր է, որ մեծ թիվ կազ­մեն խմ­բակ­ցու­թյու­նից հե­ռա­ցող, բայց ման­դատ պահ­պա­նող­նե­րը։ Ա­մուլ­սա­րի թե­ման հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րից մեկն է, սա­կայն ոչ միա­կը։ Հայտ­նի է, որ Փա­շի­նյա­նի թի­մում բազ­մա­թիվ թևեր կան, ո­րոնք մի­մյանց տա­նել չեն կա­րո­ղա­նում, ու երբ պա­հը հա­սու­նա­նա, վայր­կյան իսկ չեն վա­րա­նի ոչն­չաց­նե­լու ի­րար։ Այ­սօր ար­դեն խմ­բակ­ցու­թյան նիս­տե­րին ո­րոշ պատ­գա­մա­վոր­նե­րի չեն հրա­վի­րում, քա­նի որ նրանց հա­մա­րում են «ա­կան­ներ», ո­րոնք ա­պա­հո­վում են տե­ղե­կատ­վա­կան ար­տա­հոս­քեր։
Նույն տե­ղե­կու­թյուն­նե­րով, մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ խմ­բակ­ցու­թյու­նից ա­ռանձ­նա­նա մի թև և ա­ռան­ձին գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լի։ Ի­րա­զեկ­նե­րը պն­դում են, որ ներ­քին խլր­տոց­ներն ար­դեն ան­կա­ռա­վա­րե­լի են, ու Փա­շի­նյա­նը չի կա­րո­ղա­նա սան­ձել սե­փա­կան թի­մի ըմ­բոստ­նե­րին։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 2696

Մեկնաբանություններ