Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ամեն տարի աշխարհում գրեթե 3 մլն հղի կին և նորածին է մահանում

Ամեն տարի աշխարհում գրեթե 3 մլն հղի կին և նորածին է մահանում
19.09.2019 | 23:15

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացրած տվյալների համաձայն՝ ամեն տարի աշխարհում 2.8 մլն հղի կին ու նորածին է մահանում:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ կանայք և նորածիններն ավելի շատ խոցելի են ծննդաբերության ժամանակ ու դրանից հետո:

«Ամեն 11-րդ վայրկյանին, իսկ տարեկան կտրվածքով՝ 2.8 մլն մարդ, հղի կին ու նորածին է մահանում: Մահացածների պատմություններն ուսումնասիրելով՝ ԱՀԿ մասնագետները եկել են այն համոզման, որ մահերի մեծ մասը հնարավոր կլիներ վերահսկել, եթե պատշաճ ու ճիշտ բժշկական օգնություն ցուցաբերվեր»,- գրում է աղբյուրը:

Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ 2018-ին մինչև 15 տարեկան 6.2 մլն երեխա է մահացել, նրանցից 5.3-ը մահացել է կյանքի առաջին 5-ամյակում:

«Չնայած հանգամանքին, որ վերջին տարիներին երեխաների մահացության թիվը բավական քչացել է, այնուամենայնիվ՝ երեխայի ծնվելուց հետո և կյանքի առաջին տարիներին դեռևս մեծ է մահացության վտանգը»,- նշում է լրատվականը:



Դիտվել է՝ 5530

Մեկնաբանություններ