Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
14.01.2020 | 00:08
Մի՞­թե Տի­րոջ ձեռքն ան­կա­րող է փր­կել, կամ նա ծան­րաց­րել է իր ա­կան­ջը, որ չլ­սի. ո՛չ, ձեր մեղ­քերն են պատ­նեշ դար­ձել ձեր և Աստ­ծու միջև, ձեր ա­նօ­րե­նու­­թյուն­նե­րի պատ­ճա­ռով է նա իր ե­րե­սը շր­ջել ձեզ­նից, որ չգ­թա։ Ար­դարև, ձեր ձեռ­քե­րը պղծ­ված են ա­ր­յամբ, և ձեր մատ­նե­րը` մեղ­քով, ձեր շուր­թերն ա­նօ­րե­նու­թ­յուն խո­սե­ցին, և ձեր լե­զու­նե­րը խոր­հում են ա­նի­րա­վու­թ­յուն։ Չկա մե­կը, որ ար­դա­րու­թ­յուն խո­սի, և բա­ցա­կա­յում է ճշ­մար­տու­թ­յան ի­րա­վուն­քը. հույս են դրել սնո­տի բա­նե­րի վրա և ու­նայ­նութ­յուն են խո­սում, հղա­նում են ցա­վեր և ծնում ա­նօ­րե­նու­թ­յուն։
Ե­սա­յու մար­գա­րեու­թ­յու­նը 59. 1-4
Դիտվել է՝ 1964

Մեկնաբանություններ