Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Երբե՛ք մի մո­ռա­ցեք, թե ին­չի են ու­նակ «խե­լա­գար­ված ամ­բոխ­նե­րը»

Երբե՛ք մի մո­ռա­ցեք, թե ին­չի են ու­նակ «խե­լա­գար­ված ամ­բոխ­նե­րը»
03.03.2020 | 01:33
Թվում էր` հա­յաս­տա­նյան «թավ­շյա» հե­ղա­փո­խու­թյու­նը, որն ա­լե­կո­ծել էր զանգ­ված­նե­րին, կու­նե­նա թավ­շյա ըն­թացք, քան­զի ի­րա­պես մեծ էր փո­ղոց դուրս ե­կած­նե­րի ոգևո­րու­թյու­նը և հա­վա­տը: Քայ­լած­նե­րին սր­բաց­նող­ներն ապ­րում էին ե­րազ­նե­րով, պաշտ­պա­նում իշ­խա­նա­փո­խու­թյուն ա­նող­նե­րի յու­րա­քան­չյուր քայ­լը, դրա­նով ա­սում, որ կողմ են ա­մեն մի նո­րաց­ման, որն ուղղ­ված է երկ­րի զար­գաց­մա­նը, նրա անվ­տան­գու­թյան ամ­րապ­նդ­մա­նը, մի­ջազ­գա­յին մասշ­տա­բով նրա դե­րի, հե­ղի­նա­կու­թյան բարձ­րաց­մա­նը, գլո­բալ աշ­խար­հում իր տեղն ու­նե­նա­լուն:
Ակն­կա­լիք­ներ, ո­րոնք ի­րա­կա­նա­նա­լի են միայն մեկ դեպ­քում, երբ տվյալ երկ­րի ներ­սում կա հա­մե­րաշ­խու­թյան, պե­տու­թյան քա­ղա­քա­ցի­նե­րին գնա­հա­տե­լու, արժևո­րե­լու, հա­սա­րա­կու­թյունն ի­րար դեմ չհա­նե­լու, ար­հես­տա­կա­նո­րեն սև-սպի­տա­կի չբա­ժա­նե­լու, ե­թե չա­սենք՝ ա­տե­լու­թյուն չսեր­մա­նե­լու մթ­նո­լորտ։
Կյան­քը բազ­միցս է ա­պա­ցու­ցել 2018-ի իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո ա­մեն­ժա­մյա ռե­ժի­մով հն­չող և մեր ա­կանջ­ներն ու նյար­դե­րը սղո­ցող վե­րամ­բարձ պն­դում­նե­րը, թե իշ­խա­նու­թյուն­նե­րը ժո­ղովր­դի հետ են, ժո­ղո­վուրդն իշ­խա­նու­թյուն­նե­րի, ի­րո­ղու­թյուն է դառ­նում, երբ Աստ­ված մի ա­րաս­ցե, երկ­րի առջև հառ­նում է լի­նել-չլի­նե­լու խն­դի­րը: Վկան՝ 2016-ի ապ­րի­լյան հե­րո­սա­կան քա­ռօ­րյան (ո­րի մաս­նա­կից­նե­րի փառքն այ­սօր փոր­ձում են նսե­մաց­նել բա­նա­կից ու ռազ­մա­կան գոր­ծից բա­ցար­ձակ բո­բիկ­նե­րը ան­հաս­կա­նա­լի հանձ­նա­ժո­ղով­նե­րով): Մինչ­դեռ այդ օ­րե­րին ա­ռա­վել քան միաս­նա­կան էր մեր ժո­ղո­վուր­դը. ժա­մա­նա­կի ղե­կա­վա­րու­թյան նկատ­մամբ ե­ղած հա­մակ­րանք­ներն ու հա­կակ­րանք­նե­րը մի կողմ դրած, բո­լո­րը մեկ մար­դու նման բռուն­ցք­վել-կանգ­նել էին երկ­րի պաշտ­պա­նու­թյան դիր­քե­րում. պայ­քա­րում էին, զոհ­վում, քան­զի հա­մոզ­ված էին` միշտ էլ այդ­պես է ե­ղել և է՛, ա­ռանց ո­րի հայ ժո­ղո­վուր­դը չէր հաս­նի մեր օ­րե­րը:
Հետևա­պես, պար­տա­վոր ենք հե­ղա­փո­խա­կան պա­թո­սը դնել մի կողմ և լի­նել միաս­նա­կան, ան­կախ նրա­նից` ի­րար ըն­դու­նու՞մ ենք, թե՞ ոչ: Ներ­կա իշ­խա­նա­վոր­նե­րի, նաև լայն հա­սա­րա­կայ­նու­թյան նկատ­մամբ պա­հան­ջը մեկն է՝ լի­նել հե­ռա­տես, ա­վե­լին՝ շա՜տ հե­ռա­տես, քան­զի է­մո­ցիա­նե­րը լավ խոր­հր­դա­տու չեն։ Ա­սել է` անհ­րա­ժեշտ է վեր կանգ­նել ճղ­ճիմ ամ­բի­ցիա­նե­րից, լի­նել հան­դուր­ժող, չդառ­նալ ման­րախն­դիր, ա­մեն ինչ չպտ­տեց­նել սե­փա­կան ան­ձի ու ըն­տա­նի­քի ա­ռանց­քի շուր­ջը, բախ­տի բեր­մամբ, թե պա­տահ­մամբ ձեռք գցած ա­թո­ռի բար­ձուն­քից «չընկ­նել», ինչ­պես ռուսն է ա­սում` «վՌՋպ տսՌվՑցրՈ»: Եր­բե՛ք ու ո՛չ մի ա­ռի­թով ժո­ղովր­դին չի կա­րե­լի վի­րա­վո­րել, նսե­մաց­նել, չի կա­րե­լի սե­փա­կան երկ­րի քա­ղա­քա­ցի­նե­րին «շնա­բա­րո դուրս­պր­ծուկ­ներ» կամ հրո­սակ­ներ ան­վա­նել։
Ե­թե չգի­տես, ու­րեմն՝ ան­կախ դիր­քից (ինչն այ­սօր ու­նես, վա­ղը` ոչ) գնա՛ ու սեր­տի՛ր դա­րեր ի վեր հայտ­նի ճշ­մար­տու­թյու­նը՝ մեզ հա­մար հրո­սա­կը միայն ու միայն ար­տա­քին թշ­նա­մին է ե­ղել։ Ներ­սում չի՛ կա­րե­լի թշ­նա­մի­ներ փնտ­րել։ Վա­յել չէ երկ­րի ղե­կա­վա­րին կյան­քի հա­տա­կում հայ­տն­ված անլ­վա­յին հա­տուկ բա­ռա­պա­շա­րով հայ­հո­յել աջ ու ձախ, հո­խոր­տալ ու սպառ­նալ։
Տե­ղին է մտա­բե­րել ԱԱԾ նախ­կին տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյա­նի հոր­դո­րը` կա՛նգ ա­ռեք...
Կա՛նգ ա­ռեք ու հաս­կա­ցե՛ք, հա­սել ենք այն­պի­սի հան­գր­վա­նի, որ կր­կին ստիպ­ված ենք լու­ծե­լու ան­չափ կեն­սա­կան, մեր լի­նե­լու­թյանն առ­նչ­վող խն­դիր­ներ։
Կա՛նգ ա­ռեք ու մի կողմ թո­ղեք մանր քի­նախ­նդ­րու­թյու­նը, վրե­ժի խե­լա­գա­րու­թյան հասց­նող դրսևո­րում­նե­րը և ծա­ռա­յեք, ե­թե ի­հար­կե ի վի­ճա­կի եք, միայն մի բա­նի՝ հայ­րե­նի­քի այ­սօր­վա և վաղ­վա լի­նե­լու­թյան նպա­տա­կին:
Կա՛նգ ա­ռեք ու հաս­կա­ցեք վեր­ջա­պես՝ եր­կիր կա­ռա­վա­րե­լը փո­ղո­ցում ծա­վա­լած մի­տին­գա­յին գոր­ծու­նեու­թյուն չէ:
Եր­կիր ղե­կա­վա­րե­լը սե­փա­կան գր­պա­նում «տե­ղա­վո­րած» խոր­հր­դա­րա­նում հո­խոր­տալն ու թիվ 1 ամ­բիո­նից գա­ղա­փա­րա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րին հան­ցա­գործ­ներ կամ «վնգս­տա­ցող­ներ» ան­վա­նե­լը չէ:
Եր­կիր ղե­կա­վա­րելն իս­կա­կան ար­վեստ է:
Չկաս­կա­ծեք, ա­թո­ռի բար­ձուն­քից ա­մեն մեկն էլ ա­մեն ինչ ու ա­մեն­քին կա­րող է ա­սել: Դա տղա­մարդ­կու­թյուն չէ, այլ, ի­րերն ան­վա­նենք ի­րենց ա­նուն­նե­րով, վատ կրթ­վա­ծու­թյան դրսևո­րում:
Իս­կա­կան տղա­մարդ­կու­թյուն և դի­վա­նա­գի­տա­կան այ­բու­բե­նին տի­րա­պե­տե­լու հզոր դրսևո­րում է, օ­րի­նակ, մի­ջազ­գա­յին հար­թա­կից գլու­խը բարձր հայ­տա­րա­րե­լը՝ Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ի­րա­ցու­մը եր­բե՛ք ու ո՛չ մի պա­րա­գա­յում չպետք է դի­տարկ­վի Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան հա­մա­տեքս­տում։
Կա՛նգ ա­ռեք, դրսևո­րեք (որ­քան էլ դժ­վար է) հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն և մեր ժո­ղովր­դի դա­րե­րից ե­կած ի­մաստ­նու­թյու­նը դարձ­րեք ձեր միակ խոր­հր­դա­տուն, ո­րը հե­ռան­կար է և փր­կու­թյուն:
Հի­շեք` ի­մաստ­նու­թյու­նը ոչ թե պոռ­թկ­ման, Ճղճ­ղոց­նե­րի, ա­մեն ինչ սևաց­նե­լու մեջ է , այլ խոր­հե­լու:
Պետք չէ ա­մեն ին­չում ու ա­մեն­քի մեջ տես­նել միայն վա­տը: Հի­շեք՝ ինչ­պի­սին են ե­ղել մեր մե­ծե­րը, որ տա­ռա­պել են ժո­ղովր­դի դարդ ու ցա­վով, կի­սել նրա հոգ­սե­րը, դժ­վա­րու­թյուն­նե­րը, ան­գամ խե­լա­գար­վել վշ­տի ծան­րու­թյու­նից, ինչն էլ վկա­յում է, որ նրանք ապ­րել են ա­նանձ­նա­կան կյան­քով: Ի­զուր չէ, որ նրանց մեր ժո­ղո­վուր­դը մե­ծա­րում է և ան­վա­նում նվի­րյալ­ներ:
Չթ­վար­կե­լով բա­զում հայ մե­ծե­րի ա­նուն­նե­րը` միայն ար­ձա­նագ­րեմ. մե­րօ­րյա նվի­րյալ­նե­րը ա­ռա­ջին հեր­թին սահ­մա­նին կանգ­նած զին­վոր­ներն ու սպա­ներն են, մեր ազ­գա­յին հե­րոս­նե­րը, երկ­րի այ­սօր­վա հա­մար բո­լոր մար­տն­չած­նե­րը, «Ե­ռաբ­լու­րում» ամ­փոփ­ված­նե­րը, հաշ­ման­դամ դար­ձած­նե­րը, ներ­կա­յիս բո­լոր տնանկ­նե­րը, սո­ված­նե­րը, որ ձեր բո­ցա­շունչ ե­լույթ­նե­րից խաբ­ված դուրս ե­կան փո­ղոց ու ե­լան մար­տի, բա՞յց… ո՛չ մարտ կար, ո՛չ էլ նախ­կին­նե­րի դի­մադ­րու­թյուն:
Զանգ­ված­նե­րի դյու­րա­հա­վա­տու­թյու­նը շա­հար­կե­լով` իշ­խա­նու­թյան ե­կած­նե­րը, որ հիմ­նա­կա­նում չծա­ռա­յած­ներ են, ար­ցա­խյան ա­զա­տա­մա­րից խու­սա­փած­ներ, պար­տա­վոր են զերծ մնալ թշ­նա­մուն հա­տուկ քի­նախդ­րու­թյամբ մեր ար­մատ­նե­րին ու ազ­գա­յին ար­ժեք­նե­րին հար­վա­ծե­լուց:
Վե՛րջ տվեք ճա­մար­տա­կե­լուն, մեծ-մեծ խո­սե­լուն-խոս­տա­նա­լուն, բայց հա­կա­ռա­կը գոր­ծե­լուն։
Վե՛րջ տվեք կո­ռուպ­ցիա­յի, թա­լա­նի ու լա­փա­մա­նի (կնե­րեք, ձեր բա­ռերն են) մա­սին վե­րամ­բարձ մտ­քեր ար­տա­հայ­տե­լուն:
Վե՛րջ տվեք «թավ­շի» քո­ղա­ծած­կույ­թի տակ կա­տար­վող ա­պօ­րի­նու­թյուն­նե­րին, ա­ռա­ջին հեր­թին` երկ­րի բյու­ջեն ա­նի­մաստ մս­խե­լուն:
Վե՛րջ տվեք ինք­նա­պարգևատ­րում­նե­րին՝ հա­մընդ­հա­նուր աղ­քա­տու­թյան ֆո­նին։ Բա­զում ըն­տա­նիք­ներ մի կտոր հա­ցի խն­դիրն են դժ­վա­րու­թյամբ լու­ծում, իսկ մի բուռ ջա­հել­ներ, որ ըն­դա­մե­նը քայ­լել են Գյում­րիից Երևան (ե­ղած-չե­ղա­ծը՝ 150 կմ) ռու­սի ա­սա­ծով «шикуют от и до»!
Խո­սում եք կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րից, խա­ղում դյու­րա­հա­վատ­նե­րի նուրբ լա­րե­րի վրա: Իսկ մտա­ծե՞լ եք, թե ինչ բնո­րո­շում ու­նի ձեր ա­րա­ծը, ե­թե ոչ կո­ռուպ­ցիա:
Վկա­յա­կո­չեմ 1-2 փաստ. ե­րի­տա­սար­դը, ո­րը երկ­րի ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րի ա­թոռն է զբա­ղեց­նում (ար­ժա­նիք­նե­րը թող­նենք մի կողմ) 6 ամ­սում 16 հա­զար դո­լար պարգևավ­ճար է ստա­ցել։ Կարմ­րե­լու փո­խա­րեն փոր­ձում է հեգ­նել (ի դեպ, շա՜տ ան­հա­ջող).
-Իսկ յուանով ինչքա՞ն է: Յուանո՛վ հաշ­վար­կեք, այդ­պես ա­վե­լի հե­տաքր­քիր վեր­նագ­րեր կլի­նեն:- Ե­րի­տա­սարդ, մեզ ցու­ցում մի՛ տուր, ի՛նքդ նս­տի՛ր ու հաշ­վիր, ե­թե ի վի­ճա­կի ես… Յուա­նով էլ հաշ­վիր (նկա­տեմ, որ տա­րադ­րամ­նե­րի ան­վա­նում­նե­րը լավ էլ գի­տես), լի­րա­յով ու պե­սո­յով էլ… Դրա­նից գու­մա­րը չի փոխ­վի:
Ա­մո­թից կարմ­րե­լու փո­խա­րեն ջա­հելն ար­դա­րա­նում է, թե կան նա­խա­րար­ներ, որ ա­վե­լի շատ են ստա­ցել։
Ցա­վով պետք է ար­ձա­նագ­րեմ` սկո­լիո­զով «տա­ռա­պող» դասալիքը մի բա­նում, այ­նուա­մե­նայ­նիվ, ճիշտ է. սո­ցապ­նա­խա­րա­րի ա­թո­ռին նս­տած նրա գոր­ծըն­կե­րը՝ Զա­րու­հի Բա­թո­յա­նը, պարզ­վում է, 8 ամ­սում 31 հա­զար դո­լար պարգևավ­ճար է ստա­ցել։
Բարձր տեխ­նո­լո­գիա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան նա­խա­րար Հա­կոբ Ար­շա­կյա­նը 2019 թվա­կա­նի մա­յիս ամ­սից մինչև տա­րե­վերջ ստա­ցել է 21 000 ԱՄՆ դո­լա­րի պարգևավ­ճար:
Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը 2019 թվա­կա­նի 10 ա­միս­նե­րի ըն­թաց­քում ստա­ցել է 31 հա­զար դո­լար:
Է­լի՞ շա­րու­նա­կեմ.
ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյու­նում 2018-ի մա­յի­սի 5-ից մինչև 2020-ի հուն­վա­րի 31-ն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը 2 մի­լիոն 676 հա­զար դո­լա­րի պարգևավ­ճար են ստա­ցել։
Նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նում պարգևավ­ճար­նե­րը կազ­մել են 2 մի­լիոն 562 հա­զար դո­լար և այս­պես շա­րու­նակ։
Քիչ է մնում մարդ սր­տի կանգ ստա­նա։
Պա­րույր Սևա­կը, ե­թե ողջ լի­ներ, կր­կին կգո­չեր` դե ե՛կ վար­դա­պետ ու մի՛ խեն­թա­ցիր։
Մսխ­վող, փո­շիաց­վող այդ գու­մար­նե­րը պետք է ուղղ­վեն միայն ու միայն բա­նա­կին, սահ­մա­նի վրա կանգ­նած­նե­րին, աղ­քատ­նե­րին, ա­տե­լու­թյուն ու թշ­նա­մանք սփ­ռած թա­վիշ­նե­րիդ բո­ցա­շունչ ճա­ռե­րից խաբ­ված­նե­րին:
Ձեր ան­տա­ղանդ ղե­կա­վար­ման (ա­վե­լի ստույգ՝ չղե­կա­վար­ման) պատ­ճա­ռով հե­ղա­փո­խա­կան պա­թո­սով հա­մակ­ված­ներն այ­սօր բախ­վել են ան­հա­մար բար­դու­թյուն­նե­րի, խն­դիր­նե­րի և փոր­ձում են հաս­կա­նալ թե ինչ է կա­տար­վում երկ­րում, թե մեզ ուր են տա­նում ա­նակն­կալ խու­թե­րը, ան­հաս­կա­նա­լի գոր­ծըն­թաց­ներն ու զար­գա­ցում­նե­րը:
Մինչ­դեռ մի­ջին վի­ճա­կագ­րա­կան քա­ղա­քա­ցուն անհ­րա­ժեշտ է հա­վատ, վս­տա­հու­թյուն, որ ին­քը չի խաբ­վել, որ իր և երկ­րի ղե­կա­վա­րու­թյան միջև մեծ հաշ­վով հոգ­սե­րը, մտա­հո­գու­թյուն­նե­րը նույնն են. ու­զում է ու­նե­նալ ա­պա­հով, անվ­տանգ, պաշտ­պան­ված, ամ­բող­ջա­կան, հու­սա­լի ու ար­դար եր­կիր: Նրան խորթ են այ­սօր կա­տար­վող ան­հաս­կա­նա­լի մա­նի­պու­լյա­ցիա­նե­րը, ինտ­րիգ­նե­րը, մե­քե­նա­յու­թյուն­նե­րը։ Ժո­ղո­վուր­դը հոգ­նել է իշ­խա­նա­կան հաշ­վեն­կատ խա­ղե­րից, ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով ի­րար մատ­նե­լու, վար­կա­բե­կե­լու գոր­ծըն­թաց­նե­րից, «բռ­նեմ-բաց թող­նեմ»-նե­րից, չհիմ­նա­վոր­ված մե­ղադ­րանք­նե­րից, զր­պար­տանք­նե­րից, ա­մո­թա­լի «մաս­կի շոու­ներ»-ից, բա­ցա­հայտ ստե­րից։ Կարճ ա­սած` ժո­ղովր­դին «զբա­ղեց­նե­լու», նրա ու­շադ­րու­թյու­նը գլ­խա­վո­րից շե­ղե­լու հնարք­նե­րից և փոր­ձե­րից: Ժո­ղովր­դին պետք են պարզ, հաս­կա­նա­լի, ինչ­պես սի­րում են թմբ­կա­հա­րել վերևնե­րում` թա­փան­ցիկ հա­րա­բե­րու­թյուն­ներ, երբ ա­մեն մեկն իր տե­ղում է, ի­րա­կա­նաց­նում է իր քա­ղա­քա­ցիա­կան պարտ­քը և իս­կա­պես հպարտ քա­ղա­քա­ցի է, որն ապ­րում է իր ըն­տա­նի­քի ու հայրենիքի կյան­քով, հա­վա­տով իր երկ­րի, իր իշ­խա­նու­թյուն­նե­րի և ղե­կա­վա­րու­թյան հան­դեպ, հա­վա­տով իր վաղ­վա օր­վա նկատ­մամբ:
Մար­դը միայն ի­րե­նով չի ապ­րում, միայն այ­սօ­րով չի ապ­րում: Նա ապ­րում է և՛ ան­ցյա­լով, ա­վե­լի ճիշտ՝ ան­ցյա­լի հի­շո­ղու­թյամբ (ին­չը հա­մա­ռո­րեն փոր­ձում եք ջն­ջել-վե­րաց­նել, ա­սես ձե­զա­նից ա­ռաջ Հա­յաս­տանն ա­նա­պատ է ե­ղել, վայ­րե­նի­նե­րով բնա­կեց­ված մի կղ­զյակ, փր­կիչ­ներդ ե­կել եք Մար­սից ու փոր­ձում եք քա­ղա­քակր­թել Ռո­բին­զոն Կրու­զո­յի ժա­մա­նակ­նե­րից մնա­ցած ռու­դի­մենտ-ուր­բաթ­նե­րիս), և՛ ներ­կա­յով, և՛, որ կարևոր է, հա­վա­տով վաղ­վա օր­վա նկատ­մամբ, ապ­րում իր ըն­տա­նի­քի հոգ­սե­րով: Երկ­րի «հպարտ» քա­ղա­քա­ցին չի ու­զում խա­ղա­լիք լի­նել օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի և այլ ու­ժե­րի ձեռ­քին:
Հետևու­թյուն. ու­զեք թե ոչ, ճա­նա­պար­հը մեկն է` վերջ տալ բա­ցա­հայտ թա­լա­նին, ա­պօ­րի­նու­թյուն­նե­րին, ստեղ­ծել աշ­խա­տա­տե­ղեր, վե­րա­կանգ­նել մարդ­կանց մի կտոր հաց վաս­տա­կե­լու ի­րա­վուն­քը ա­ռանց տա­րի­քի սահ­մա­նա­փակ­ման: Մեզ պետք են իշ­խա­նու­թյուն­ներ, ո­րոնք ժո­ղովր­դին ոչ թե սևե­րի ու սպի­տակ­նե­րի կբա­ժա­նեն, ոչ թե ան­վերջ աս­ֆալ­տին փռե­լուց ու պա­տե­րին ծե­փե­լուց կխո­սեն, թա­թիկ­ներ կտ­րե­լուց ու ող­նա­շար ջար­դե­լուց, այլ կմ­տա­ծեն երկ­րի շե­նաց­ման, հզո­րաց­ման, Ար­ցա­խի ու իս­կա­պես բար­գա­վաճ ա­պա­գա­յի մա­սին:
Խն­դիր­նե­րը շատ են, իսկ ժա­մա­նա­կը չի սպա­սում:
Կրկ­նեմ մեկ ան­գամ ևս՝ բա՛վ է, կա՛նգ ա­ռեք (ա­կանջդ կան­չի Ար­թուր Վա­նե­ցյան) ժո­ղովր­դին մի դարձ­րեք գոր­ծիք, մի՛ մա­շեք-սպա­նեք նրա հա­վա­տը, նրա հայ­րե­նա­սի­րու­թյու­նը, մի՛ խա­ղա­ցեք նրա նվի­րա­կան զգաց­մունք­նե­րի հետ: Նրան մի՛­դարձ­րեք օխ­լոս և մի՛ օգ­տա­գոր­ծեք որ­պես մի­ջոց, որ­պես ուժ իշ­խա­նու­թյան գա­լու հա­մար: Իսկ հե­տո… Ե­թե չեք ցան­կա­նում հայ­տն­վել պատ­մու­թյան աղբանոցում, գործ ա­րեք ու ժո­ղովր­դին մի՛ դարձ­րեք մա­հակ ձեր ընդ­դի­մա­խոս­նե­րին, ան­ցան­կա­լի դա­տա­վոր­նե­րին, քա­ղա­քա­կան ու պե­տա­կան նախ­կին գոր­ծիչ­նե­րին, ազ­գա­յին հե­րոս­նե­րին հար­վա­ծե­լու հա­մար: Սա­զա­կան չէ երկ­րի իշ­խա­նու­թյուն­նե­րին վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյամբ ո­գե­կո­չել ցածր բնազդ­նե­րին, ի­րա­կա­նու­թյուն դարձ­նել թշ­նա­մու դա­րա­վոր իղ­ձերն ու նկր­տում­նե­րը:
Սու­տը, խա­բեու­թյու­նը, թա­լա­նը, հայ­հո­յան­քը լավ հան­գր­վա­նի չեն հասց­նի:
Չի՛ կա­րե­լի ժո­ղովր­դին օգ­տա­գոր­ծել և հե­տո ա­ռանց խղ­ճի խայ­թի ա­սել՝ ապ­րեք, գնա­ցեք տուն, ա­մեն ինչ լավ կլի­նի:
Ե՞վ… Ի­հար­կե ձեզ հա­մար ա­մեն ինչ լավ է: Այդ­պես է, ո­րով­հետև «ոս­կե ձկ­նի­կը» գլու­խը կախ լց­նում է ձեր ան­հագ որ­կո­րը: Ո­րով­հետև «ոս­կե ձկ­նի­կը» դեռևս չի ա­լե­կոծ­վել, թե՝ տղերք, դուք եք պար­տա­վոր ծա­ռա­յե­լու հան­րու­թյա­նը, ժո­ղո­վուր­դը ձեր ծա­ռան չէ: Ոնց մարդ­կանց ու­սե­րի վրա­յով ե­կել եք իշ­խա­նու­թյան, այն­պես էլ նույն մարդ­կանց կամ­քով կգ­նաք ան­հայ­տու­թյուն: Ձեզ նման­նե­րի՞ն է պատ­մու­թյու­նը տե­սել ու կորց­րել իր խոր­խո­րատ­նե­րում:
Հան­րու­թյունն էլ ծե­րու­նի ձկ­նոր­սի նման գլ­խա­հակ դեռևս սպա­սում է և համ­բե­րում: Բայց այս վի­ճակն ան­վերջ չի կա­րող ձգ­վել, քան­զի մարդ­կանց հա­վատն ու համ­բե­րու­թյունն էլ սահ­ման­ներ ու­նեն:
Եր­բե՛ք մի մո­ռա­ցեք, թե ին­չի են ու­նակ «խե­լա­գար­ված ամ­բոխ­նե­րը»…
Հեն­րիկ ԱԲ­ՐԱ­ՀԱ­ՄՅԱՆ
Պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր
Դիտվել է՝ 4206

Մեկնաբանություններ