Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ստացվում է՝ փակ տարածքում 2600 մարդու ներկայությունը տրամաբանված է

Ստացվում է՝ փակ տարածքում 2600 մարդու ներկայությունը տրամաբանված է
17.03.2020 | 17:24

Ահազանգ ենք ստացել, որ Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասում իրենց բնականոն աշխատանքն են շարունակում 2600 աշխատողներ: Չեն կիրառվում կանխարգելիչ, անվտանգությունն ապահովող միջոցառումներ, ընդհուպ չեն ստուգում աշխատողների ջերմությունը: ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 64-ի: Կառավարությունը որոշել է արտակարգ դրություն հայտարարել ՀՀ-ի ամբողջ տարածքում մարտի 16-ից ապրիլի 14-ը: Ի թիվս այլ արգելքների, չեն թույլատրվում նաև 20 հոգուց ավել մարդկանց մասնակցությամբ միջոցառումներին: Ստացվում է՝ փակ տարածքում 2600 մարդու ներկայությունը տրամաբանված է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ կորոնավիրուսով վարակված լինելու կամ կոնտակտավոր համարվելու պատճառով Վանաձորից մի քանի հոգու տեղափոխել էին բժշկական հաստատություններ: Տեղափոխվածներից մեկը Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասի աշխատակիցն էր, որը շփվել էր Իտալիայից ժամանած իրենց աշխատակիցներից մեկի հետ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 8544

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ