Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Չի­նաս­տանն ար­ձա­գան­քել է մե­ղադ­րանք­նե­րին

Չի­նաս­տանն ար­ձա­գան­քել է մե­ղադ­րանք­նե­րին
08.05.2020 | 00:34

Չի­նաս­տա­նի պաշ­տո­նա­կան շր­ջա­նակ­նե­րը ան­հե­թեթ և ծի­ծա­ղե­լի են ան­վա­նել մե­ղադ­րանք­նե­րը, թե Պե­կի­նը տե­ղե­կու­թյուն­ներ է թաքց­նում կո­րո­նա­վի­րու­սի բռնկ­ման մա­սին: ՄԱԿ-ում Չի­նաս­տա­նի մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Չեն Սյու­յը Ժնևում հայ­տա­րա­րել է. «Մենք ու­շադ­րու­թյուն ենք դարձ­րել ո­րո­շա­կի աղ­մու­կի, ինչ-որ ան­հե­թեթ և ծի­ծա­ղե­լի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի: Ո­րոշ հե­ռուս­տաա­լիք­ներ Չի­նաս­տա­նին մե­ղադ­րում էին տե­ղե­կու­թյու­նը թաքց­նե­լու մեջ: Ո­մանք նույ­նիսկ խո­սում են Չի­նաս­տա­նի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը ճա­նա­չե­լու մա­սին՝ դա­տա­կան հե­տապն­դում նա­խա­ձեռ­նե­լով»: Դի­վա­նա­գետն ըն­դգ­ծել է, որ այդ ա­մե­նը քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան դր­դա­պատ­ճառ­ներ ու­նե­ցող պահ­վածք է, ին­չը չի նպաս­տի հա­մա­ճա­րա­կի դեմ հա­մա­կարգ­ված սպայ­քա­րին:

Դիտվել է՝ 6163

Մեկնաբանություններ