ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցություններում համաձայնություն ձեռք բերվեց Լիբիայում զինադադար հաստատել

24.10.2020 | 21:07

ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնևում բանակցությունների արդյունքում Լիբիայի հակամարտ կողմերը համաձայնել են երկրի ամբողջ տարածքում դադարեցնել կրակը։ Կողմերի զինված ուժերն ու բոլոր ռազմական խմբավորումները պետք է հետ քաշվեն ճակատային գծից ու վերադառնան զորանոցներ։ Արտասահմանցի վարձկանները 3 ամսում պետք է լքեն Լիբիայի տարածքը։ Ժնևի համաձայնությունը ուժի մեջ է մտնում անմիջապես։ Բանակցություններին մասնակցել են 5-ական բարձրաստիճան զինվորական հակամարտ կողմերից՝ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունից և Լիբիական ազգային բանակից, որի հրամանատարը գեներալ Խալիֆա Հաֆթարն է։

Թուրքիան սիրիացի վարձկաններ է ուղարկել Ֆայիզ Սարաջի կառավարությանը սատարելու համար, իսկ Հաֆթարի բանակին օգնում են ռուսական «Վագներ» մասնավոր ռազմականացված ընկերության վարձկանները։

Դիտվել է՝ 2149

Մեկնաբանություններ