Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Զարեհ Սինանյանը վարակվել է կորոնավիրուսով

Զարեհ Սինանյանը վարակվել է կորոնավիրուսով
09.11.2020 | 23:19

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վարակված է կորոնավիրուսով: ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «ՀՀ 2021-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը: «Գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը վարակված է թագավարակով: Եվ երեկ իմացանք, որ գրասենյակի ղեկավարը նույնպես վարակվել է»,-ասաց Սիմոնյանը:

Դիտվել է՝ 3122

Մեկնաբանություններ