Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Բողոքի ակցիաներ՝ «Իմ քայլը»-ի պատգամավորների բակում

Բողոքի ակցիաներ՝ «Իմ քայլը»-ի պատգամավորների բակում
30.11.2020 | 13:46

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի տան բակում՝ պահանջելով, որ պատգամավորը վայր դնի մանդատը՝ տեղեկացնում է Mediaport–ի տելեգրամյան ալիքը։


«Մեզ պետք չեն ձեր պես թուրքի առաջ կզող պատգամավորներ»,– ասել են ցուցարարները, որոնք Նիկոլ Փաշինյանի թիմակիցներին մեղադրում են Արցախը հանձնելու դավաճանությանը մասնակից լինելու մեջ:
Նման ակցիաներ արդեն տեղի են ունեցել իմքայլական պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Լիլիթ Մակունցի, Համազասպ Դանիելյանի, Անդրանիկ Քոչարյանի, Միքայել Զոլյանի, Սարգիս Խանդանյանի և Ռուբեն Ռուբինյանի բակերում:

Դիտվել է՝ 3353

Մեկնաբանություններ