Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշման ընդունմանը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները»,- նշել է նա։               
 

Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու վերաբերյալ քննարկումը փակ նիստով անցկացնելու մասին ԱԺ որոշումն ընդունվեց

Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու վերաբերյալ քննարկումը փակ նիստով անցկացնելու մասին ԱԺ որոշումն ընդունվեց
08.12.2020 | 16:14

Խորհրդարանում այսօր քվեարկության դրվեց հասարակական հետաքրքրություն ներկայացնող հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը հրատապ թեմայով քննարկումը փակ նիստով անցկացնելու մասին ԱԺ որոշում ընդունելու մասին հարցը։

Որոշումն ընդունվեց 68 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Դիտվել է՝ 4511

Մեկնաբանություններ