Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Էրդողանը հայտարարել է Հարավային Կովկասում վեցնյակի հարթակ ստեղծելու հնարավորության մասին

Էրդողանը հայտարարել է Հարավային Կովկասում վեցնյակի հարթակ ստեղծելու հնարավորության մասին
10.12.2020 | 22:29

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում հնարավոր է վեցնյակի հարթակ ստեղծել համագործակցության զարգացման համար:

«Մենք այսօր եղբորս հետ քննարկել ենք վեց երկրից՝ Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և Երևանի ցանկության դեպքում նաև Հայաստանից բաղկացած հարթակի ստեղծման հավանականությունը: Դա լավ համագործակցություն կլիներ տարածաշրջանի զարգացման համար»՝ ասել է Էրդողանը Բաքվում ասուլիսում: Նա հայտարարել է նաև, որ Թուրքիան պատրաստ է «դռները բացել» Հայաստանի համար: Նրա խոսքով՝ Անկարան «խնդիրներ չունի հայ ժողովրդի հետ»:

Դիտվել է՝ 3257

Մեկնաբանություններ