Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

ՔԿ-ն ՀՀ տեղափոխված 44 հայ գերիների մասնակցությամբ հարցաքննություններ է իրականացրել

ՔԿ-ն ՀՀ տեղափոխված 44 հայ գերիների մասնակցությամբ հարցաքննություններ է իրականացրել
15.12.2020 | 20:50

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ծառայողները ներկա են գտնվել դեկտեմբերի 14-ին Հայաստան տեղափոխված 44 ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց դիմավորմանը «Էրեբունի» օդանավակայում։

Դիմավորումից հետո, ըստ ՔԿ-ի, կատարվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ 44 ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց մասնակցությամբ, մասնավորապես՝ հարցաքննություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: «ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ», - ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 3876

Մեկնաբանություններ