Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ամրամ Մակինյան. Ամեն ինչ անելու եմ, որ իմ և իմ մարտական ընկերների պահած բարձունքները GPS-ով թշնամուն վաճառած և Սյունիքի ողնաշարը կոտրած անձինք ցմահ դատապարտյալի կարգավիճակում լինեն

Ամրամ Մակինյան. Ամեն ինչ անելու եմ, որ իմ և իմ մարտական ընկերների պահած բարձունքները GPS-ով թշնամուն վաճառած և Սյունիքի ողնաշարը կոտրած անձինք ցմահ դատապարտյալի կարգավիճակում լինեն
19.12.2020 | 01:25

Փաստաբան, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ Ամրամ Մակինյանը ֆեյսբուքում գրել է.


«Այն անձինք, ովքեր անհայտ ծագում ունեցող ադրբեջանական GPS սարքերի միջոցով այսօր որոշում են հայ-ադրբեջանական սահմանները՝ Կապանի և Գորիսի բարձունքները հապճեպ տալով թշնամուն, ենթարկվելու են քրեական պատասխանատվության պետական դավաճանության համար։
Ես՝ Ամրամ Մակինյանս, անելու եմ ինձնից կախված ամեն ինչ, որ իմ և իմ մարտական ընկերներ զինվորիների կողմից պահված բարձունքները GPS սարքերի միջոցով թշնամուն վաճառած և Սյունիքի ողնաշարը կոտրած բոլոր անձինք հայտնվեն քրեակակատարողական հիմնարկներում ցմահ դատապարտյալի կարգավիճակում»։

Դիտվել է՝ 3962

Մեկնաբանություններ