Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Միքայել Մինասյան. Հայաստանից Արցախ կարող են անցնել միայն Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները

Միքայել Մինասյան. Հայաստանից Արցախ կարող են անցնել միայն Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները
08.02.2021 | 14:13

Միքայել Մինասյանը «Տելեգրամի» իր ալիքում գրառում է արել՝ լրացնելով իր հաղորդած տեղեկությունը, որ Ֆրանսիայից Հայաստան ժամանած պատվիրակությանը թույլ չեն տվել այցելել Արցախ.

«Ի լրումն երեկվա գրառմանը: Ֆրանսիական պատվիրակության հետ կապված իրավիճակից հետո Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը նամակ է գրել Վաղարշակ Հարությունյանին, որում մասնավորապես ասել է, որ հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար և նախքան նոր հրահանգներ ստանալը, խաղաղապահներն Արցախի տարածք մտնել թույլ կտան այն երկրների քաղաքացիներին, որոնք ստորագրել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը: Նամակում նշվում է, որ նման մոտեցումն իրականացվում է Նիկոլի և Իլհամի՝ հունվարի 11-ին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների հիման վրա:


Վաղարշակ Հարությունյանը, շառից փորձանքից հեռու, այդ նամակը գաղտնիացրել է: Այդ նամակի էությունն այն է, որ Հայաստանից Լաչինի միջոցով Արցախ կարող են անցնել միայն Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները: Մնացած բոլորին անհրաժեշտ կլինի Արցախ այցելելու համար Ադրբեջանից թույլտվություն ստանալ:
Ինչևիցե, ակնհայտ է, որ Հայաստանը հաստատել է «քավության նոխազի» կարգավիճակը և չի մտածում այս իրավիճակից դուրս գալու մասին: Այս հարցում Հայաստանի ԱԳՆ լռությունը դրա վառ ապացույցն է:


Հ.Գ. Ամեն կերպ Նիկոլին աջակցող և Արցախ այցելել ցանկացող սփյուռքահայերին անկեղծորեն հաջողություն եմ մաղթում ադրբեջանական դեսպանությունների անձնակազմերի հետ շփվելիս»:

Դիտվել է՝ 6724

Մեկնաբանություններ