Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ՊՆ. Աջակցության միջոցառման շահառու են պատերազմի հետևանքով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողները

ՊՆ. Աջակցության միջոցառման շահառու են պատերազմի հետևանքով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողները
19.02.2021 | 14:56

ՀՀ կառավարության 2020-ի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշման փոփոխությամբ (ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի N208-Լ որոշում) ընդլայնվել է 2020-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շահառուների շրջանակը:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ աջակցության միջոցառման շահառու են նաև ռազմական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողները: Աջակցության միջոցառումից օգտվելու համար անհրաժեշտ է պահանջվող ներքոնշյալ փաստաթղթերն ուղարկել socmed@mil.am էլեկտրոնային փոստի հասցեով.

1. սոցիալական քարտի համարը (ՀԾՀ),

2. նույնականացման քարտի (երկկողմանի) կամ անձնագրի պատճենը,

3. հիվանդության էպիկրիզի պատճենը,

4. 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության ճանաչման բժշկասոցիալական փորձաքննության որոշման պատճենը,

5. հեռախոսահամարը,

6. բնակության հասցեն:

Հարցերի համար դիմել socmed@mil.am էլեկտրոնային փոստի հասցեով կամ զանգահարել ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գիծի 1-28 հեռախոսահամարով:

Դիտվել է՝ 8334

Մեկնաբանություններ