Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հռիփսիմե Հովհաննիսյան. Պատերազմը բոլոր ժամանակների մեծագույն ոճիրն է

Հռիփսիմե Հովհաննիսյան. Պատերազմը բոլոր ժամանակների մեծագույն ոճիրն է
25.02.2022 | 10:53

Անիծյալ լինես պատերազմ։
Մահվան դատավճիռը այսքան դաժան չպիտի լինի։ Աստված չի ներելու այն մահասփյուռ կռիվը, որտեղ կան ծերեր ու երեխաներ։
Աշխարհազավթման այս մոլուցքը մոլորակի դեմ է արվում։ Նոր քարտեզների վերաձևումը արյունոտ մատնահետքեր ունի։


Թույլ տվեք, որ էս մի պուճուրիկ կյանքը չապրվող ու դժոխային չլինի։
Աշխարհի հզորներ, անգամ ձեր հաղթանակը պարտություն է։ Չի արդարացվում ոչ մի կանոնագրքով։ Դուք
պարտապան եք մնում ճակատագրերի, կյանքերի առաջ։
Արյունոտ սեղանի հացը չի ուտվում։


Դադարեցրեք պատերազմը, այն բոլոր ժամանակների մեծագույն, չարդարացվող, դատապարտելի ոճիրն է։

Դիտվել է՝ 7339

Մեկնաբանություններ