Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Ճակատագրի հեգնանք է հայ ժողովրդի ներկայիս վիճակը»

«Ճակատագրի հեգնանք է հայ ժողովրդի ներկայիս վիճակը»
13.05.2022 | 07:37

Հայ ժողովրդի մտածողության և հոգեբանության մեջ ներարկված է մի սխալ միտք, որ պատերազմը և հաղթանակը զոհեր են պահանջում: Չինական մտածողության մեջ լրիվ հակառակն է. հաղթանակի ամենաբարձր մակարդակը համարվում է առանց ճակատամարտի և առանց զոհերի հաղթանակը, երբ կարողանում ես թշնամուն մոլորեցնելով, վախեցնելով կամ մեկ այլ եղանակով ստիպել, որ նահանջի կամ հանձնվի:

Պատերազմելու արվեստը նրանց փիլիսոփայության մեջ ստեղծագործական պրոցես է, որը տաղանդ է պահանջում: Եվ այդ պատճառով է, որ նրանք օգտագործում են «արվեստ» բառը այդ համատեքստում, օրինակ՝ «ռազմավարության արվեստ»: Պատահական չէ, որ հայերն իրենց տաղանդի շնորհիվ այդքան նշանավոր զորավարներ են տվել աշխարհին: Այդ տեսակետից ճակատագրի հեգնանք է հայ ժողովրդի ներկայիս վիճակը: Պատճառներից մեկը սխալ մտքերով մեր ուղեղը սնուցելն է. օրինակ, ի՞նչ է նշանակում «մահ կամ ազատություն», և ինչու է պետք զոհվել ազատության համար, իսկ մարդու խելքը ինչի՞ համար է այդ դեպքում, թե՞ հայությունը խելքի պակաս ունի, որ պետք է միայն իր կյանքի գնով ազատություն ձեռք բերի: Խաղաղությունն այդքան շատ սիրելը, իհարկե, բնորոշ պետք է լինի մշակութային ազգերին, բայց, մյուս կողմից, այն թուլակամության և խեղճության նշան է: Եվ, իհարկե, խաղաղասիրությամբ սերունդ դաստիարակելը սխալ է, որովհետև այն կոտրում է ազգի առաջընթացի ոգին:


Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 8119

Մեկնաբանություններ