Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ասում են

Ասում են
01.11.2022 | 07:28

Մենք ապրում ենք օրհասական ժամանակահատված՝ առերեսվելով գոյաբանական վտանգների: Նաև Մայր Հայաստանը և Սփյուռքն են առնչվում նման գոյաբանական վտանգների: Այս ամենը հաղթահարելու համար պետք է աշխատենք և՛ ներքին, և՛ արտաքին ոլորտներում: Ամենակարևորը անտարբեր չլինելն է: Հենց անտարբերությունը մեզ կարող է կործանել: Կարծես թե անմեղ բան է, երբ ասում ենք՝ ի՞նչ է կախված ինձնից: Ոչ, յուրաքանչյուրիցս է կախված մեր ապագան, լինելու է հաղթանա՞կ, թե՞ պարտություն:


Դավիթ Բաբայան

Դիտվել է՝ 40150

Մեկնաբանություններ