Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԱՄՆ-ը Թուրքիայում ատոմային մարտագլխիկներ էր տեղակայել դեռևս 1947-ին

ԱՄՆ-ը Թուրքիայում ատոմային մարտագլխիկներ էր տեղակայել դեռևս 1947-ին
14.06.2023 | 16:00

Միջուկային զենքի կրճատման միջազգային ընկերությունը (ICAN) հայտնում է, որ ԱՄն-ը իր եվրոպական ավիաբազաներում գաղտնի կերպով տարիներ շարունակ տեղակայել է 150 միջուկային մարտագլխիկ։

Ամերիկացիները միջուկային մարտագլխիկներ են տեղակայել, մասնավորապես, Թուրքիայում, Բելգիայում, Իտալիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում։

Սա՝ հատուկ նրանց համար, ովքեր դատարկամտում են, թե Թուրքիայում ատոմակայան հիմնելով, Ռուսաստանն այդ երկիրը դարձնում է միջուկային տերություն, բայց երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի ջանքերով գործող Հայաստանի ատոմակայանին, գնահատականները միանգամայն այլ են։

Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ը Թուրքիայում ատոմային մարտագլխիկներ էր տեղակայել դեռևս 1947-ին և ստիպված հանեց միայն այն բանից հետո, երբ 60-ականների սկզբին Խորհրդային պետությունն էլ Կուբայում տեղադրեց, ապա պայմանավորվեցին միմյանց սահմանների մոտից հեռացնել։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 7368

Մեկնաբանություններ