Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Իշխանափոխություն՝ Երևանում, իշխանափոխություն՝ Հայաստանում

Իշխանափոխություն՝ Երևանում, իշխանափոխություն՝ Հայաստանում
22.08.2023 | 18:27

Վաղն առավոտվանից քարոզարշավը կմեկնարկենք Կենտրոն համայնքից: Անմիջական շփումներ կունենանք մեր քաղաքացիների հետ, իսկ երեկոյան ժամը 7-ին կինո «Մոսկվայի» բակում տեղի կունենա մեր առաջին հավաքը: Ուրախ կլինեմ տեսնել բոլորիդ: Համ էլ՝ կերգենք միասին:

Գլուխ գովելն իմը չէ, բայց նրանք, ովքեր լսել են հեղինակածս երգը, շատ են հավանել: Ռոքային ոգու և հայկական մեղեդիների խառնուրդը չի կարող վատը լինել: Հատկապես, երբ պայքարի կոչ է հնչում՝ հայե՜ր, հայե՜ր, ոտքի՛:

Մի խոսքով, վաղը քաղաքական ելույթները, երգի բառերը, երգելը, մյուս բաները՝ ինձանից ու «Մայր Հայաստանից», իսկ մեզ միանալը՝ ձեզանից:

Միացի՛ր, որ փոխենք:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 4253

Մեկնաբանություններ