Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքներ պետք է լինեն և՛ Ռուսաստանի, և՛ ՈՒկրաինայի համար, իսկ կայուն խաղաղության մասին համաձայնագրից հետո ՈՒկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն իմաստ չունի։ «ՈՒկրաինայի տարածքում գտնվող ցանկացած զորք Ռուսաստանը կդիտարկի որպես ոչնչացման օրինական թիրախ»,- ընդգծել է Պուտինը:               
 

Հոմոսովետիկուսի սինդրոմ

Հոմոսովետիկուսի սինդրոմ
25.08.2023 | 18:47

Էս դեգրադացված հոմոսովետիկուսների համար կարևոր չի մարդու մտքի բովանդակությունը կամ կատարած գործի արդյունքը, որպեսզի սրանք հասկանան՝ մարդը խելացի՞ է, թե՝ ոչ։

Ցանկացած միջակություն ու կատարյալ հիմար կարող է բուտաֆորիկ գրքերով շրջապատել իրեն, միշտ լուրջ դեմքով, ծանրացրած խոսքով ու անիմաստ, բայց քիչ հայտնի տերմիններ օգտագործելով հիմարացնել սրանց, թե իբր շատ խելացի է, իսկ իր դուրս տված հիմարությունները իմաստուն են։ Ցանկացած միջակություն ու հիմար կարող է խաբել մի ողջ ժողովրդի, մի ողջ պետություն դնել ողբերգական ավարտ ունեցող ճանապարհին, բայց նրան խելացի համարեն, որովհետև նա գերազանցիկ է ավարտել սովետական դպրոցն ու սովետական գիտական աստիճան «քերել»։

Տիպիկ գեղցիների մտածելակերպ, երբ ամեն մի գեղում կային գեղից դուրս պրծած մեկ կամ երկու «ավարտած», որոնց մնացածն իմաստուն էին համարում։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 4803

Մեկնաբանություններ