«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Վկայություններ

Վկայություններ
08.10.2023 | 20:13

Քիչ առաջ իմ հույրն էր Անդրանիկ եղբայրը՝ Վաղարշապատից։

Փա՜ռք Աստծո։

Երկու հրաշալի վկայություն պատմեց:

Մեկը առևտրով զբաղված, ճանաչման գիտությունից հեռու մնացած մի կնոջ մասին է:

Կինը ծանրածանր հիվանդ էր և պատրաստվում էին երկու ոտքերն էլ անդամահատել։ Նրան երևում է

Սբ Գրիգոր Նարեկացին և վստահեցնում, թե քո բժշկված ոտքերով վաղը տուն կգնաս։ Եվ այդպես էլ լինում է։ Փա՜ռք Քրիստոսին։

Անդրանիկ Վաղարշապատցի եղբոր մյուս վկայությունը 44-օրյա պատերազմի մասնակցի ծնողի կենդանի տեսիլքն է։

Աստված աղոթքով իրեն աղերսող այս հոգուն վերցնում է ճակատամարտի մեջ և նա տեսնում է այն բոլոր մահացու հարվածները, որոնք Աստծո հրեշտակը մի կողմ է նետում որդու վրայից։ Պատերազմի ավարտին զավակը ողջ առողջ տուն է դառնում, և ոչ միայն ինքը, այլև մերձավոր ընկերներն էլ։

Անդրանիկ Վաղարշապատցուն իմ ու ձեր անունից խնդրեցի՝ վկայությունները գրի առնել, որպեսզի տարածվելով մխիթարություն դառնան առավել մեծ թվով մարդկանց։

Տերն օրհնի։

Եվ վստահորեն ու սրտանց աղոթենք Աստծո բարի պատերազմի մասնակիցների համար։

Ամե՜ն։

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4670

Մեկնաբանություններ