Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Տունը կանգուն է, եթե տեր ունի

Տունը կանգուն է, եթե տեր ունի
11.12.2023 | 06:55

1988-ի մայիսին էր: Դեռևս նոր-նոր իր գործունեությունը սկսող Արցախի հեռուուստատեսության համար հաղորդում էի պատրաստում խորհրդային տարիներին Ղարաբաղում շեն բնակավայրի համբավ վաստակած, բայց այդ ժամանակ արդեն գրեթե անմարդաբնակ (գյուղում ապրում էին միայն մեղվաբույծ Ալյոշան և իր կինը) Սխտորաշենի մասին: Ի դեպ, դա այն գյուղն է, որի մերձակայքում է գտնվում հանրահռչակ 2000-ամյա տնջրի ծառը:

Չնայած Սխտորաշենի բնակիչները նախորդ դարի 50-60-ականներից սկսած վերաբնակություն էին հաստատել հարևան Կարմիր շուկա ավանում, բայց պահպանում էին մի սուրբ ավանդույթ, այն է՝ ամեն տարվա մայիսի 9-ին հավաքվել հարազատ գյուղում և մեծարել Մեծ հայրենականում նահատակված իրենց հերոս համագյուղացիների հիշատակը:

Ճակատագրի կամոք, թե պատահակությամբ մեր նկարահանումները տեղի ունեցան հենց այդ օրը: Գյուղի պատմության հետ կապված բազում հարցեր ունեի, սակայն ամենահուզող հարցը մեկն էր՝ ինչո՞ւ և ինչպե՞ս երբեմնի շեն ու բազմամարդ գյուղը դատարկվեց և դարձավ գրեթե անմարդաբնակ:

Պատասխանները տարբեր էին. մեկն այն կապում էր ճանապարհի բացակայության հետ, մյուսը՝ պայմանավորում Բաքվի վարած հայատյաց քաղաքականությամբ, երրորդը՝ բողոքում աշխարհագրական դիրքից, և այդպես շարունակ: Երբ պատասխանները, կարծես, սպառված էին, վերջում մեզ մոտեցավ գյուղի ամենատարեցը և, նայելով աչքերիս մեջ, ասաց.

-Բալես, տունը կանգուն է, եթե տեր ունի: Անտեր տան ճանապարհը գաղթելու համար է:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 4609

Մեկնաբանություններ