Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ժամանակների հոսքը

Ժամանակների հոսքը
24.12.2023 | 17:33

Ժամանակավրեպ մի երգ էր երկնից,

անհասցե մի սեր` մտոք բորբոքված,

և չէին էանում մարդկանցով հատած

ժամանակների անդադար հոսքում։

...Տրուբադուրների Ավետյաց Երկիր,

քո տարագիրին ընդունիր պատշաճ,

արդ Ժամանակիդ անծիրն անհառաչ

սրտումս ամփոփ եկել եմ խոսքով.

ահով անսփոփ վերջի՞ն լինելու`

խենթ համառությամբ հունդերն եմ ցրել,

թեև երբեմն ընկել եմ, ծռվե՜լ...

սակայն միշտ եղա պարզ ու անսքող։

Օ՜, անմահների հի՛մն էր շուրթերիս.

թեկուզ պարտությամբ` հա՛ր հաղթանակած,

ես` սերմնացանդ Հույսի անկասկած

ու սո՜սկ զինվորը քո նվիրումի։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 4163

Մեկնաբանություններ