Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հիմա ո՞վ է ազնիվ

Հիմա ո՞վ է ազնիվ
13.02.2024 | 06:56

Հետխորհրդային երկրներին (բացի Մերձբալթյաններից) ռուսներն ասում են` հեռու մնացեք ԵՄ ու ՆԱՏՕ մտնելուց, մնացած հարցերը թեթև կանցնեն, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի պահով կբզենք աչքներիդ։ Շվեդներին ու ֆիններին բան չասացին, ուղղակի հարաբերությունների թեթևակի փոփոխություն կարող է լինել, բայց հետխորհրդայինների պահով շատ զգայուն են։

Դրան հակառակ` ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն տարբեր ձևերով կանչում են, բայց չեն ընդունում իրենց կազմ, այլ թողնում են Ռուսաստանի հարվածի տակ։

Հիմա ո՞վ է ազնիվ` ռուսնե՞րը, որ իրենց ասածն անում են, թե՞ եվրոպացիները, որ խաբում ու թողնում են դռբի տակ։

Իսկ Մոլդովայից ու Վրաստանից հետո միայն էշը կարող է գնալ նույն ճամփով։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3137

Մեկնաբանություններ