«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ադրբեջան արհեստածին պետությունը նպատակ է հետապնդում տարածաշրջանում ջնջել հայկական հետքը

Ադրբեջան արհեստածին պետությունը նպատակ է հետապնդում տարածաշրջանում ջնջել հայկական հետքը
15.02.2024 | 21:33

Դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 8-ին Հայքի մշակույթի Օմբուդսմեն -Ombudsman of Culture of Hayk գրասենյակը ահազանգեց, որ Ադրբեջանը բռնազավթված Հադրութում շինարարական աշխատանքների պատրվակի տակ քանդելու է տարբեր շինություններ այդ թվում նաև պատմական նշանակության կառույցներ։ Վանդալիզմի այս քաղաքականությամբ խախտվում է Հադրութ քաղաքի պատմական տեսքը։ Այս ամենը Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության անբաժանելի մաս է կազմում։ Ոչնչացնելով և յուրացնելով հայկական մշակութային ժառանգությունը Ադրբեջան արհեստածին պետությունը նպատակ է հետապնդում տարածաշրջանում ջնջել հայկական հետքը։

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ

Հայքի մշակույթի Օմբուդսմեն

Դիտվել է՝ 3298

Մեկնաբանություններ