Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Գիշերակես (էլեգիա ընկերոջս համար)

Գիշերակես  (էլեգիա ընկերոջս համար)
12.03.2024 | 10:21

Հեռախոսազանգ գիշերակեսին –

Նա է՝ ծպտվածը վերջին օրերի,-

խոսում է դժկամ ու անհրապույր՝

պարապ գիշերվա խոսնակի նման,

կարկաչահնչուն իր ձայնը ասես

հյութազրկել է չար վերակացուն.-

թվաց՝ խոսում է կորած մի կղզուց,

կարծես աշխարհի ծայրին է կամ էլ այլ մոլորակում,

մինչդեռ զանգում է նա քաղաքամերձ օդակայանից:

Ասաց. «Մեկնում եմ… ընդմիշտ… արտերկիր»,-

և ձայնը արդեն ճիշտ արձագանքն է օտար բևեռի…

Գնաս բարով, սեր,- հոգին հեռատես

մի մխիթարանք կյանքում կգտնի:-

Աչքերս եմ փակում, տեսնում հայտնապես՝

խարույկը հանգավ գիշերակեսին:

27.02.2024

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4828

Մեկնաբանություններ

="thumbs/220x163/r8IDnT6JFtpDwl1vPypDiaSssh.jpg" alt='Իսկ ո՞ւմ համար է դատարկվում Հայաստանը' title='Իսկ ո՞ւմ համար է դատարկվում Հայաստանը' width='220' height='163' />
Իսկ ո՞ւմ համար է դատարկվում Հայաստանը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Մեր դեմ խաղ չկա». նո­րօ­ր­յա մար­տա­վա­րու­թ­յուն
«Մեր դեմ խաղ չկա». նո­րօ­ր­յա մար­տա­վա­րու­թ­յուն