Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Տեսնես խի՞ քանդեցին սովետական կրթական համակարգը

Տեսնես խի՞ քանդեցին  սովետական կրթական համակարգը
27.03.2024 | 08:38

Եթե փորձի համար Երևանի կենտրոնում, իրար կողքի երկու դպրոց կառուցվի, ու մեկում ներդրվի սովետական կրթական համակարգը` իր դասաժամերով, կրթական մեթոդներով և մնացածով (չեմ ասում` կոմկուսի պատմություն անցնեն կամ Լենինին սրբացնեն, ասածս կրթական մեթոդների ու համակարգի մասին է), երկրորդում` արևմտյան լրիվ լիբերալ համակարգը, որտեղ կարող է լինել տրանս-ուսուցիչ, անցնեն սեռական եսիմ֊ինչ դասեր, քարոզվի սեռափոխության ազատություն և այլն, լրիվ վստահ եմ, որ մեր եվրատռիկների 99%-ը իրենց երեխաներին ու թոռներին կտանեն սովետական դպրոց։

Այ, էդքան երեսպաշտ սրիկա են դրանք։

Սովետական կրթական համակարգը քանդողներն էլ։ Տեսնես խի՞ քանդեցին դա, եթե ընդամենը պետք էր որոշ փոփոխություններ անել։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2337

Մեկնաբանություններ