Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Հայ մարդուն ջանում են դարձնել «իրական Հայաստանի» ամորֆ ու անհուշ քաղաքացի

Հայ մարդուն ջանում են դարձնել «իրական Հայաստանի» ամորֆ ու անհուշ քաղաքացի
15.04.2024 | 15:47

Իրական և պատմական Հայաստանի թեզը մի ողջ նարատիվ է, որն ունի սցենարային և իմաստային ազդեցության մի ողջ պլան: Այդ պլանի էական բաղկացուցիչ մասերից մեկը Հայոց ցեղասպանությունը «պատմական Հայաստանի» մեջ տեղավորելն ու զմռսելն է:

Վաղվանից սկսած և առաջիկա տասը օրերին, մինչ ապրիլի 24-ը, դուք լսելու եք մտքեր և տեսնելու եք դեմքեր, ովքեր հիմնահատակ ձևախեղելու են Հայոց ցեղասպանության իրողությունն ու ընկալումը: Ցավոք, այդ մարդիկ ազգությամբ հայ են, ավելին՝ հենց Ցեղասպանությունը վերապրած իրենց նախնիների սերունդներ: Դուք լսելու եք մտքեր, տեսություններ, մտազեղումներ, որոնք մինչ այս չեք լսել, որովհետև մինչ այս դրանց քարոզով և լոբբինգով Հայաստանի ներսում որևէ մեկը չի զբաղվել: Դրանով արտաքին աշխարհում զբաղվել է թուրքական քաղաքական միտքը, մշակելով նարատիվներ, որոնց առաքելությունը եղել է Հայոց ցեղասպանության պատմական, քաղաքական, իրավական նշանակության, ազդեցության սնանկացումն ու հերքումը: Վաղվանից այդ առաքելությունը ստանձնելու է ներսում նաև ձեր «հայրենական իշխանությունը»:

Ուշադիր եղեք այն ամենին, ինչ կտեսնեք առաջիկայում: Գործող քաղաքական դերակատարները լինելու են նույն նրանք, ովքեր Արցախը ադրբեջանցիներից ջանասիրաբար են ընդունում ադրբեջանական, հայրենիքը բոլորից ջանասիրաբար են մսխում, հայ մարդուն բոլորից ջանասիրաբար են դարձնում «իրական Հայաստանի» ամորֆ ու անհուշ քաղաքացի:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4521

Մեկնաբանություններ