Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Պատկերացրեք՝ ինչի է տանում

Պատկերացրեք՝ ինչի է տանում
27.04.2024 | 06:53

Հիշու՞մ եք՝ մեկը կար, որ դիմելուց ասում էր` Հայաստանի Հանրապետության հպա՜րտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպա՜րտ քաղաքացիներ։

Թե բա` նախկիններն են տվել։ Բա ո՞նց էիր ասում Արցախի Հանրապետության հպա՜րտ քաղաքացիներ, եթե վաղուց տված էր։
Հա, հիմա էլ չի ասում, Արցախ անունը հանել է լեքսիկոնից։ Բայց չի ասում նաև «Հայաստանի Հանրապետության հպա՜րտ քաղաքացիներ» բառերը։
Դե, ուրեմն պատկերացրեք՝ ինչի է տանում։
Հետո ասելու է` նախկիններն են Հայաստանը սարքել վիլայեթ։
Դե, ինքն էլ կմնա որպես վալի։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3252

Մեկնաբանություններ