Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Միացած էի» Էն ժամանակ, երբ հազարավորները 6 տարի առաջ ինքնամոռաց մերժումների մեջ էին, երբ…

«Միացած էի» Էն ժամանակ, երբ հազարավորները 6 տարի առաջ ինքնամոռաց մերժումների մեջ էին, երբ…
04.05.2024 | 23:02

Մենակ էն, որ ճանապարհին ով հանդիպում է, ինչ մեքենա անցնում է՝ ողջունում է, ինքնին խոսուն է:

100 հատ սոցհարցումից ուժեղ է:
Ես էստեղ չեմ գրի, որ «միանում եմ...», էս, էն:
Չեմ գրի, որովհետև ձևական բաների սիրահար չեմ:
Չեմ գրի, որովհետև տասնյակ ու տասնյակ իմ իմացած և
հարյուրավոր-հազարավոր էլ՝ չիմացած մարդկանց նման ես էն գլխեն միացած էի:
«Միացած էի» Էն ժամանակ, երբ հազարավորները 6 տարի առաջ ինքնամոռաց մերժումների մեջ էին, երբ 18-ի հոկտեմբերին «ռադիոուպրավլենիայով» երկրի սահմանադրական կարգը մի հատ էլ էին տապալում՝ շրջապատելով ԱԺ-ն ու սպառնալով գրոհել,
երբ դատարաններ էին գրավում,
երբ կորոնավիրուսային կոնցլագերին էին հնազանդվում,
երբ..., երբ.., երբ...
Երբ հիմա, ամիսուկես պայքարի էպիկենտրոն դարձած Ոսկեպարն ու Կիրանցը 2021-ին 70-80 տոկոսով նիկոլ էին ընտրում...
Այնպես որ, ես միացած էի, ու իմ նման, ինձանից էլ լավ բազմաթիվ մարդիկ:
Մենք հաստատ միանալու խնդիր չունենք, զի էն գլխից միացած ենք:
Իսկ մնացածը՝ հընթացս:
Աստված օգնական ու պահապան: Բայց ինչքան էլ հույսն Աստծո վրա դնես, առաջին հերթին պիտի ինքդ «իրար գաս»:
Սա մեր վերջին հնարավորությունն է:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2855

Մեկնաբանություններ