«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Որ ամոթից գետինը չմտնենք

Որ ամոթից գետինը չմտնենք
09.06.2024 | 12:23

Շատ ամոթալի վիճակ է, բայց պատկերացնու՞մ եք, եթե Սրբազանը այս շարժումը նախաձեռնած չլիներ՝ որքան ավելի ամոթալի էր լինելու: Ողջ աշխարհը հետևելու էր, թե ինչպես է մի ժողովուրդ անհոգ ապրում, համերգների գնում, երգում, պարում, ուրախանում, երբ իր երկիրը մաս-մաս հանձնում են:

Շարժմանը մասնակցելու բազմաթիվ կարևորագույն պատճառներ կան, բայց հենց մեկն էլ նա է, որ ամոթից գետինը չմտնենք, և միայն դա էլ բավարար է մասնակցելու համար:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 5453

Մեկնաբանություններ