Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Որ ամեն օտար երկիր հայրենիք չանվանես

Որ ամեն օտար երկիր հայրենիք չանվանես
23.10.2024 | 14:36

Հայրենիքը ճանաչել պարտավոր է յուրաքանչյուր հայ, որպեսզի հասկանալով սիրի ու տեր կանգնի։ Հենց այս նպատակն ունեն մեր կազմակերպած հայրենաճանաչման դասընթացները, որոնք հաջողությամբ իրականացնում ենք Մարինա Ադուլյանի «Բարի տնակ» նախաձեռնության հետ։

Հայաստանի տարբեր վայրերից «Բարի տնակում» հավաքված տարբեր տարիքի երեխաների հետ խոսեցինք մեր հայրենիքի պատմության ակունքներից մինչև մեր օրեր, մեր հերոսական դրվագների, արքաների ու թագուհիների, ինչպես նաև մեր բնակավայրերի անունների ծագման մասին։

Եթե մարդը չի ճանաչում սեփական մորը, օտար ամեն կնոջ կարող է մայր անվանել։ Նույնկերպ պետք է ճանաչել հայրենիքը, որ օտար ամեն երկիր հայրենիք չանվանես։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 6292

Մեկնաբանություններ