Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ինձ հանգիստ չի տալիս Զորավար Անդրանիկի խրատ-կանխատեսումը

Ինձ հանգիստ չի տալիս Զորավար Անդրանիկի խրատ-կանխատեսումը
02.12.2024 | 05:57

Ո՞վ իմանա, գուցե Հայաստանը անասնացման ճանապարհով կործանելու նպատակներից մեկն էլ Վրաստանը հեշտ ծնկի բերելն էր։ Թիֆլիսը երեկվանից կրակների մեջ է, ու երեկվանից ինձ հանգիստ չի տալիս Զորավար Անդրանիկի խրատ-կանխատեսումը, որ արեց Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը․

«․․․Տարբերութիւնը պիտի ըլլայ ձեր եւ մեր մէկ գիշեր: Իրիկունը մեր դիակը պիտի վերցնեն, առաւօտն ալ ձերը: Հասարակ երկու ժողովուրդները մեղք չունին, ղեկավար ուժերդ էք պատասխանատուն»:

Թող Տերը էլ ավելի կոփի վրաց իշխանությունների հաստատակամությունը։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6483

Մեկնաբանություններ