Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Հերթական անգամ լիզում է ռուսի սապոգը

Հերթական անգամ լիզում է ռուսի սապոգը
29.04.2025 | 15:02

Փաշինյանը ոնց կարող է, փչացրել է բոլորի հետ հարաբերությունները, իսկ ռուսների հետ գրեթե թշնամացրել ու առը հա «յոթը ծովի մերան կերածը» նորից, в очередной раз, եթե կուզեք հերթական անգամ լիզում է ռուսի սապոգը։ Բա, թե․ «Հայաստանը չի պատրաստվում Ռուսաստանի հետ խզել հարաբերությւոնները»։ Էստոնիա էլ երևի գնացել էր, որ փորձ ձեռք բերի, թե ինչպես կարելի է մնալ առանց ատոմակայան ու Ռուսաստանի հետ էներգետիկայի համակարգում որևիցե կապ չունենալ։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2065

Մեկնաբանություններ