«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Արդարադատություն նիկոլյան ձևով

Արդարադատություն նիկոլյան ձևով
19.05.2025 | 19:01

Եթե բանկ թալանեմ ու գողացածը կամ դրա մի մասը կամավոր վերադարձնեմ, հետո ինձ չեն դատելո՞ւ։ Բանկն էլ մասնավոր հիմնարկ է, ոչ պետական։ Երբ պետությունից են թալանել, դատավարության ընթացքում համաձայնության են գալիս, թալանածի մի մասը վերադարձնում են պետությանը, ազատվում պատասխանատվությունից։ Սա կոչվում է արդարադատություն նիկոլյան ձևով: Համ գայլերն են կուշտ, համ ոչխարները՝ ողջ, որոշ ոչխարներ էլ կողքից ծափ են տալիս։ Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի ականջը կանչի, իր հսկայական ունեցվածքից Ծաղկաձորում գտնվող հյուրանոցը հանձնեց պետությանը, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի մտերիմ, նորահայտ մեծահարուստ Նարեկ Նալբանդյանին և ազատվեց պատասխանատվությունից։ Ո՞ւր է այստեղ արդարադատությունը։ Ինչպես հայտնի ֆիլմում Վիսոցկին էր ասում ՝ գողը պետք է նստի բանտում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2264

Մեկնաբանություններ