Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Փոքրիկ սրտացավեր

Փոքրիկ սրտացավեր
22.05.2025 | 21:59
Ներդաշնակության պակասը, որ կա քո կյանքի ու գործերի մեջ, մեծ ծանրաբեռնվածության արդյունք չէ, այլ քո թույլ տալն է, որ փոքրիկ սրտացավերը, հոգսերն ու բեռները կուտակվեն քեզ վրա:
Եթե մի որևէ բան նեղություն է տալիս քեզ, նախ Ինձ հետ ձեռնարկիր և ուղղիր այն, նախքան որևէ մեկի հետ հանդիպելն ու խորհրդակցելը: Կամ նախքան մի որևէ նոր պարտականություն ստանձնելը:
Դու քեզ համարիր իբրև մեկը, որ կատարելով Իմ հանձնարարությունները, անմիջապեսվերդառնում է` ասելու համար, որ պատգամը հաղորդված է և գործը կատարված:
Այնուհետև կարող ես պատասխանատվության զգացում բնավ չունենալ, որովհետև քո միակ պատասխանատվությունն այն է, որ կատարած լինես հանձնարարված պարտականությունը, ապա դառնաս նոր գործ ձեռնարկես, ուրախանալով, որ ահա կատարվելիք գործեր ունես անելու` Իմ սիրո համար:
Դիտվել է՝ 1768

Մեկնաբանություններ