«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Հանրայնորեն շանտաժ է անում մի ողջ երկրի կաթողիկոսի

Հանրայնորեն շանտաժ է անում մի ողջ երկրի կաթողիկոսի
05.06.2025 | 10:00

Վեցերորդ առավոտն է՝ մի ողջ երկրի վարչապետ ամեն առավոտ զարթնում է ու իր FB-ով հանրայնորեն շանտաժ է անում մի ողջ երկրի կաթողիկոսի, թե՝ «դու երեխա ունես, բան ես խախտել, բոլորին ասելու եմ, որ երեխա ունես, խայտառակելու եմ, որովհետև երեխա ունես, բոլորը պիտի իմանան, որ երեխա ունես, հեսա կխայտառակեմ, թող գնա, որովհետև երեխա ունես ու կուսակրոն չես»: Սա տառացի շանտաժ է, որն արդեն նմանվում է տեռորի՝ մանիակալ շեղումներով: Եթե շեղում չէ, այլ հաշվարկ է, ապա Mercury-ի խորհրդատուներին հուշեմ, որ խորհուրդ տան նրան պահել հավասարությունը, և նա, ամեն աստծո առավոտ ուրիշին ենթադրյալ երեխայի գոյությամբ շանտաժ անելուց, թող ցույց տա, թե իր երեխան ուր է և այդ առավոտ ինչ է անում:

P.S. Եթե ման ես գալիս պատմականը՝ ցույց տուր իրականը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1900

Մեկնաբանություններ